Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «BMW 320»–ը և ռեանիմոբիլը
Հունվարի 30-ին՝ ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1995 թ.) և «Ginbey» մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1977 թ.): Վերջինս կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության բուժքույրը (Ս. Պ., ծնված 1966 թ.), ուղևորը (Գ. Խ., ծնված 1959 թ.) և տեղափոխվող հիվանդը (Գ. Խ., ծնված 1959 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները շտապօգնության բժշկին (Հ. Ա., ծնված 1967 թ.) և վարորդին (Ն. Մ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները Գ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Հ. Ա.-ինը՝ ծանր, Ս. Պ.-ինը և Գ. Խ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ն. Մ.-ինը՝ բավարար:
Շտապօգնության աշխատակիցները «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Է. Մ.-ին, տեղում ցուցաբերել են բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են շտապօգնության ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: