Լրահոս

30.01.2019 10:30


Լեռնավան գյուղի «Մաղարա» կոչվող տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Լեռնավան գյուղի «Մաղարա» կոչվող տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 29-ին՝ ժամը 13:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնավան գյուղի հարակից սարալանջին՝ «Մաղարա» կոչվող տարածքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Գ.-ի (ծնված 1972 թ.) դին պատգարակով իջեցրել (մոտ 700 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը