Լրահոս

30.01.2019 15:37


«Պարտեզի» աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է «Շշի Մելոյի» 24-ամյա տղան

«Պարտեզի» աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է «Շշի Մելոյի» 24-ամյա տղան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 29-ին Կոտայքի մարզում գործող ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթ։

Հունվարի 29-ին որպես կասկածյալներ ձերբակալվել են Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը և Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ, 35-ամյա Արթուր Վարդանյանը։ Շ. Մանուկյանը նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի որդին է։

Այս խորագրի վերջին նյութերը