Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են' մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը' մասամբ:
Ժամը 10.00-ից դեպքի վայրեր է մեկնել Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր եւ Իսահակյան գյուղերում շարքից դուրս են եկել հեռախոսակապի 35 հենասյուն եւ 15 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղերը հոսանքազրկվել են: Գուսանագյուղում վնասվել է 23 տանիք, խափանվել է գյուղի գազամատակարարումը: Վնասվել են նաեւ Շիրակավան գյուղում' 25, Լուսաղբյուրում' 77, Իսահակյանում' 21 տանիքներ (այդ թվում' Իսահակյան գյուղի հացահատիկի պահեստի եւ կաթի գործարանի տանիքները' ամբողջությամբ):
«1-04» ծառայության եւ էլ.ցանցի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ:
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը մարզի տարածքում գրանցված ուժեղ քամու հետեւանքով մարզի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ' Բռնակոթում' 190, Իշխանասարում' 116, Նորավանում' 1270, Սպանդարյանում' 532 քմ մակերեսներով, կոտրվել են ապակիներ:
Քամին վնասներ է հասցրել նաեւ մարզի' Անտառաշատ, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Ձորաստան, Վանեք, Աղվանի գյուղերում:Վնասի չափերը ճշտվում են:
Մարտի 15-ին Արագածոտնի մարզում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Ապարանի Բաղրամյան փողոցի 28-րդ շենքի տանիքը:
Դեպքի վայր մեկնած փրկարարների կողմից իրականացվել են տանիքի ամրացման աշխատանքներ:
Քամին վնասներ է հասցրել նաեւ մարզի Մելիքգյուղում, ինչպես նաեւ Նիգավան, Դերեկ եւ Գեղաձոր գյուղերում:
Մարտի 15-ին եւ 16-ին նմանատիպ տեղկություններ են ստացվել նաեւ Կոտայքի (ուժեղ քամի եւ ձնհալի հետեւանքով Մեղրաձոր եւ Հրազդան գետերի վարարում), Գեղարքունիքի (ձնհալ, անձրեւ, քամի եւ Արգիճ գետի վարարում), Վայոց ձորի (ուժեղ քամի, Արփա եւ Եղեգիս գետերի վարարում), Արարատի (ուժեղ քամի եւ Հրազդան գետի վարարում), Սյունիքի (Ծավ գետի վարարում) եւ Լոռու (ուժեղ քամի, Դեբետ եւ Փամբակ գետերի վարարում) մարզերից:
Քամու և առատ տեղումների վնասները