2018 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 34-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16.00-ին, Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը և դիմել փախուստի: Հունվարի 29-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է 13-ամյա մի պատանի, որը ժամը 13.00-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:
Դրամապանակը գողացողը 13-ամյա պատանի էր
2018 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 34-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16.00-ին, Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը և դիմել փախուստի:
Հունվարի 29-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է 13-ամյա մի պատանի, որը ժամը 13.00-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: