Քաղաքական

31.01.2019 09:30


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Փետրվարի ամսի 1-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ուստի ակցիայի մասնակիցների անունից նամակ փոխանցվեց դեսպանին՝ Գերմանիայի կանցլերին փոխանցելու համար։

Ակցիայի մասնակիցները կրկին նշեցին, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ապօրինի է և անհրաժեշտ համարեցին, որ միջազգային հանրությունը ուշադրություն սևեռի փաստին։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին բողոքի ակցիա էր Հայաստանի ԱԳՆ դիմաց։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը