Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ:
Գյումրիում ներկայումս ընթացող բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպիչներին անտարակույս չէս մեղադրի շտապողականության մեջ: Սակայն, ներկայումս ընթացող գործընթացի լավագույն դասը կլիներ այն, որ հաջորդ փուլին ՀՀ իշխանություններն ու համապատասխան հանձնաժողովը պատրաստվեին ավելի վաղ, առավել ևս ի նկատի ունենանք, որ եթե այս փուլում 1056 բնակարաններ են բաշխվելու միայն Գյումրիում, ապա հաջորդ տարի նախատեսվում է 1856 բնակարանները հատկացնել ինչպես Գյումրիում, այնպես էլ Շիրակի մարզի տասնյակ այլ համայնքներում բնակվող անօթևաններին:
Բնակարանների բաշխմանը նախօրոք պատրաստվելու առավելություններից մեկն էլ կլինի այն, որ ունենալով անօթևանների ամբողջական գործերը հնարավոր կլինի առավել հստակ որոշել, թե որքա՞ն և քանի՞ սենյականոց բնակարաններ են անհրաժեշտ, որպեսզի ըստ այդ պահանջի էլ կառուցվեն: Օրինակ ներկայումս բնակարանների բաշխման գործընթացին չկարողացան մասնակցել 4 սենյակի սպասող անօթևան ընտանիքները, միայն այն պատճառով, որ բնակարանաշինության ներկա փուլում պարզապես 4 սենյականոց բնակարանների կառուցում նախատեսված չէր:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ,Շիրակ կենտրոնեՀԿ-ի ,Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի' պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգե ծրագրի շրջանակներում կատարած ուսումնասիրությունների և դիտարկումների համաձայն մինչև օրս 2009-2010թթ. աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացով անօթևաններին երկու վիճակահանությունների արդյունքներով բաշխվել են.
մեկ սենյականոց - 120, երկու սենյականոց - 93, երեք սենյականոց - 72 բնակարաններ:
Նշենք նաև, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հավաստիացումներով մինչև հունիս ամիսը անօթևաններին հատկացվելու է կառուցված բոլոր բնակարանները, որոնց քանակը կազմում է 1056 բնակարան.
մեկ սենյականոց - 440, երկու սենյականոց - 352, երեք սենյականոց - 264 բնակարան:
Աղետի գոտում ներկայումս ընթացող բնակարանների բաշխման գործընթացում ևս մեկ հիմնախնդիր է առկա, ինչի պատճառով ՀՀ քաղաքաշինության բնակարանների բաշխման հանձնաժողովը հայտնվել է դժվարին կացության առջև: Գյումրու հազարավոր անօթևան ընանիքներ բնակարանների բաշխման գործող կարգի համաձայն չեն կարող բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները ձևավորել և ներկայացնել հանձնաժողով: Նման փակուղային վիճակից դուրս գալու նպատակով, թեև բնակարան ստանալու համար մինչև օրս հրավիրվում էին անօթևանների ցուցակի երեք սենյակի հավակնորդ 1-300 համարներում հաշվառված անձինք, ապա ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հանձնարարությամբ ներկայումս ընդունվում են նաև 300 -500 համարներում հաշվառված երեք սենյականոց բնակարանի հավակնորդ անօթևանների դիմումները: Անշուշտ նման քայլը լավագույն որոշումը չէր, գանզի այդ դեպքում ստացվում է այնպես, որ առավել արտոնություն ունեցող ընտանիքներին բնակարաններ չի հատկացվում միայն այն պատճառով, որ ՀՀ կառավարության կողմից որոշված գործող կարգի համաձայն ինչ-որ փաստաթղթեր չեն կարողանում հայթայթել, հիմնականում այն պատճառով, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ Հայաստանից բացակայում են և չեն կարող անհրաժեշտ լիազորագրերը ուղարկել կամ ընտանիքների անդամների միջև որոշակի անհամաձայնություններ կան ստանալիք բնակարանի պատկանելիության առումով, փոխարենը բնակարաններ են հատկացվելու առավել նվազ արտոնություններ ունեցող ընտանիքներին: Նման մոտեցումը մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը չէ, ավելին կբերի լարվածության և բողոքի ալիքի անօթևանների մոտ: Արդարացի կլինի, եթե շուտափույթ փոփոխություններ կատարվի ՀՀ կառավարության N 432 որոշմամբ սահմանված' աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում և ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն տրվի օգտվելու բնակարան ստանալու իրավունքից այն պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բնակարանային պարտավորություններ բացակայողների նկատմամբ նրանց վերադառնալու դեպքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ. «Անհրաժեշտ է անհապաղ փոփոխության ենթարկել աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը»
Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ:
Գյումրիում ներկայումս ընթացող բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպիչներին անտարակույս չէս մեղադրի շտապողականության մեջ: Սակայն, ներկայումս ընթացող գործընթացի լավագույն դասը կլիներ այն, որ հաջորդ փուլին ՀՀ իշխանություններն ու համապատասխան հանձնաժողովը պատրաստվեին ավելի վաղ, առավել ևս ի նկատի ունենանք, որ եթե այս փուլում 1056 բնակարաններ են բաշխվելու միայն Գյումրիում, ապա հաջորդ տարի նախատեսվում է 1856 բնակարանները հատկացնել ինչպես Գյումրիում, այնպես էլ Շիրակի մարզի տասնյակ այլ համայնքներում բնակվող անօթևաններին:
Բնակարանների բաշխմանը նախօրոք պատրաստվելու առավելություններից մեկն էլ կլինի այն, որ ունենալով անօթևանների ամբողջական գործերը հնարավոր կլինի առավել հստակ որոշել, թե որքա՞ն և քանի՞ սենյականոց բնակարաններ են անհրաժեշտ, որպեսզի ըստ այդ պահանջի էլ կառուցվեն: Օրինակ ներկայումս բնակարանների բաշխման գործընթացին չկարողացան մասնակցել 4 սենյակի սպասող անօթևան ընտանիքները, միայն այն պատճառով, որ բնակարանաշինության ներկա փուլում պարզապես 4 սենյականոց բնակարանների կառուցում նախատեսված չէր:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ,Շիրակ կենտրոնե ՀԿ-ի ,Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի' պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգե ծրագրի շրջանակներում կատարած ուսումնասիրությունների և դիտարկումների համաձայն մինչև օրս 2009-2010թթ. աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացով անօթևաններին երկու վիճակահանությունների արդյունքներով բաշխվել են.
մեկ սենյականոց - 120, երկու սենյականոց - 93, երեք սենյականոց - 72 բնակարաններ:
Նշենք նաև, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հավաստիացումներով մինչև հունիս ամիսը անօթևաններին հատկացվելու է կառուցված բոլոր բնակարանները, որոնց քանակը կազմում է 1056 բնակարան.
մեկ սենյականոց - 440, երկու սենյականոց - 352, երեք սենյականոց - 264 բնակարան:
Աղետի գոտում ներկայումս ընթացող բնակարանների բաշխման գործընթացում ևս մեկ հիմնախնդիր է առկա, ինչի պատճառով ՀՀ քաղաքաշինության բնակարանների բաշխման հանձնաժողովը հայտնվել է դժվարին կացության առջև: Գյումրու հազարավոր անօթևան ընանիքներ բնակարանների բաշխման գործող կարգի համաձայն չեն կարող բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները ձևավորել և ներկայացնել հանձնաժողով: Նման փակուղային վիճակից դուրս գալու նպատակով, թեև բնակարան ստանալու համար մինչև օրս հրավիրվում էին անօթևանների ցուցակի երեք սենյակի հավակնորդ 1-300 համարներում հաշվառված անձինք, ապա ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հանձնարարությամբ ներկայումս ընդունվում են նաև 300 -500 համարներում հաշվառված երեք սենյականոց բնակարանի հավակնորդ անօթևանների դիմումները: Անշուշտ նման քայլը լավագույն որոշումը չէր, գանզի այդ դեպքում ստացվում է այնպես, որ առավել արտոնություն ունեցող ընտանիքներին բնակարաններ չի հատկացվում միայն այն պատճառով, որ ՀՀ կառավարության կողմից որոշված գործող կարգի համաձայն ինչ-որ փաստաթղթեր չեն կարողանում հայթայթել, հիմնականում այն պատճառով, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ Հայաստանից բացակայում են և չեն կարող անհրաժեշտ լիազորագրերը ուղարկել կամ ընտանիքների անդամների միջև որոշակի անհամաձայնություններ կան ստանալիք բնակարանի պատկանելիության առումով, փոխարենը բնակարաններ են հատկացվելու առավել նվազ արտոնություններ ունեցող ընտանիքներին: Նման մոտեցումը մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը չէ, ավելին կբերի լարվածության և բողոքի ալիքի անօթևանների մոտ: Արդարացի կլինի, եթե շուտափույթ փոփոխություններ կատարվի ՀՀ կառավարության N 432 որոշմամբ սահմանված' աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում և ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն տրվի օգտվելու բնակարան ստանալու իրավունքից այն պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բնակարանային պարտավորություններ բացակայողների նկատմամբ նրանց վերադառնալու դեպքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ