Լրահոս

31.01.2019 10:35


Իրանական բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը

Իրանական բեռնատարը  մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը

Հունվարի 30-ին՝ ժամը 19:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Faraz» մակնիշի ավտոմեքենան (իրանական բեռնատար) մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը:

Փրկարարները Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ուղղել են բեռնատարը:

Այս խորագրի վերջին նյութերը