Լրահոս

31.01.2019 10:49


Դիմակավորված անձինք «Նոր Զովքից» խոշոր չափի գումար են հափշտակել

Դիմակավորված անձինք «Նոր Զովքից» խոշոր չափի գումար են հափշտակել

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։

Ոստիկանները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Այս խորագրի վերջին նյութերը