Լրահոս

31.01.2019 12:05


Մարզահամերգային համալիրի նոր տնօրենի ընտրությունը տևել է 9 ժամ

Մարզահամերգային համալիրի նոր տնօրենի ընտրությունը տևել է 9 ժամ

Մարզահամերգային համալիրի տնօրենի համար հայտարարված մրցույթում տնօրեն է նշանակվել Կարեն Ղազարյանը:

Մրցույթի ամփոփումը տևել է 9 ժամ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։

Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը»,- գրել է Նարեկ Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը