«Հենարան» ակումբում ջավախահայության խնդիրների մասին խոսելիս «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասել է, որ Ջավախքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և խնդիրներին պետք է անդրադառնալ հենց այդ տեսանկյունից.
-Ջավախքի հայաթափման պարագայում մենք էապես տուժելու ենք։ Այսօր շրջափակված լինելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ մեր միակ ճանապարհը, չհաշված պարսկական առայժմ ոչ արդյունավետ ճանապարհը, աշխարհի հետ կապը Վրաստանի տարածքով ենք իրականացնում, ինչից Վրաստանն օգտվում է և հանդես է գալիս իր կոմունիկացիոն գերիշխանության դիրքերից,-նշել է Շ.Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ պետք է հակառակը լինի՝ Հայաստանը պետք է հանդես գա այն դիրքերից, որ Վրաստանի կազմում հայաբնակ պատմական տարածք ունի, և Վրաստանն իր քաղաքականությունը պետք է կառուցի այդ հանգամանքից ելնելով։
-Ի վերջո, մի օր այդ ճանապարհը Թուրքիայի հետ բացվելու է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի Վրաստանի վիճակը, եթե մենք այլընտրանքային ճանապարհ ունենանք։ Նա չորրորդական նշանակություն կունենա մեր համար, և արդեն Ջավախքում, իմ կարծիքով, չեն զսպվի բողոքի ակցիաները։ Այսօր էլ, ի դեպ, ջավախահայությունն առաջ է քաշում ինքնավարության գաղափարը,-ընդգծել է Շիրակ Թորոսյանը և հավելել,- դա նշանակում է, որ երբ տեսանելի խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խոչընդոտվում ու կոծկվում են, և իրականացվում է ջայլամային քաղաքականություն, այդպես չի լինում, դա մի օր պոռթկալու է։
Նրա կարծիքով՝ Ջավախքն ի վերջո դառնալու է կամ հանգչող Նախիջևան, կամ պոռթկացող Ղարաբաղ. «Անընդհատ ճնշելով՝ դա մի օր պոռթկալու է, Նախիջևան չի դառնալու»։
Ջավախքը Նախիջևան չի դառնալու

7or.am