Կառավարության որոշմամբ՝ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։ Որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
Ըստ հիմնավորման՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:
Նշվում է, որ ընկերությունն առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ:
Այսպիսով, «Շիրակի հանրային հեռուստառադիոյի» տասնյակ աշխատակիցներ գործազուրկ մնացին։
«Շիրակի հանրային հեռուստառադիոն» լուծարվեց

7or.am