Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության համար ստեղծված տագնապահարույց իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային ահագնացող ճնշումները' առավել հստակ են դառնում հայաստանյան դատարանների' Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընթերցած վճիռները, որոնք որակում ենք որպես քաղաքական պատանդառություն եւ քաղաքական ահաբեկչություն:
ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների քաղաքական որոշմամբ' 2007թ. խորհրդարանական «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ՀՀ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններն արգելափակվելու է բանտում: Ըստ այսմ' Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ այդ երբեմնի դաշինքի քաղաքական պլատֆորմն այսօր միակ ընդունելին է' դրածո իշխանությունների հեռացում' վերից վար հերթականությամբ:
Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ