Լրահոս

31.01.2019 14:15


«Մինչև 2023թ. ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ». Ա. Հարությունյան

«Մինչև 2023թ. ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ». Ա. Հարությունյան

Դասագրքերը կարող են լինել երկհատոր` առաջին և երկրորդ կիսամյակների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծնողների կողմից հնչած բազմաթիվ բողոքներին՝ դպրոցական առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության և դասագրքերի ծանրության հետ կապված:

«Տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված, նույն եկեղեցու պատմության, հայ ժողպատմության, ռազմագիտության ծրագրերում, նույնիսկ երգի դասագրքում կրկնություններ կան: Որպեսզի թեթեւացնենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բոլոր առարկաները և ուսումնական ծրագրերը վերանայվելու են:

Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում է մինչեւ 2023 թվականը ներդնել լրիվ նոր առարկայացանկ:

«Բոլոր առարկաների շուրջ կծավալվեն քննարկումներ, ծնողների կողմից կան բողոքներ: Այդ առարկաների մեջ է նաև շախմատը: Բոլոր առարկաների ծրագրերը փոխվելու են», -ասել է ԿԳ նախարարը։

Խոսելով ուսուցիչների որակի մասին՝ նա նկատել է՝ կստեղծվեն մեխանիզմներ, և ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները կմնան դպրոցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը