Լրահոս

31.01.2019 17:04


Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել «Երևան պլազա», «Ռիո» առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի մասին

Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել «Երևան պլազա», «Ռիո» առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի մասին

Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, անանուն զանգերը ոստիկանություն ստացվել են 10 րոպեի ընթացքում:

«Մոսկվայում զանգվածային կերպով սկսեցին ստացվել հաղորդագրություններ առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունի վտանգի մասին: Ստուգվում են ավելի քան 10 օբյեկտներ»,-հայտնել են ոստիկանությունից:

«Տեղում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ոստիկանության աշխատակիցները, կինոլոգներ՝ տվյալ հաղորդագրությունների ստուգման նպատակով»,-նշել են գործակալության աղբյուրները:

Այս խորագրի վերջին նյութերը