Լրահոս

17.03.2010 13:55


Վ. Դալլաքյան. «Այս նախագիծը կարող է դառնալ իշխանությունների համար մահակ»

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում քննակվող «ՀՀ քաղաքացիական օրեսգրքում փոփոխություններ և լրացումներ կառտարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդարական նախաձեռնությանը'ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասել է, որ իր գնահատականներով դրանք ուղղակիորեն կապված են առաջիկա խորհդարանական ընտրությունների հետ:

-Այն իմաստով, որ այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում թերևս կարող է ստեղծվել հնարավորություն, որպեսզի իշխանությունները իրենց վերահսկողության տակ վերցնեն ԶԼՄ-ը, հատկապես տպագիր մամուլը, որովհետև էլեկտրոնային մամուլը կամ հեռուստատեսությունը և ռադիոն գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ և այս անընդունելի երևույթը բնորոշ է նորանկախ Հայաստանի պատմության ամբողջ ընթացքին,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Վ. Դալլաքյանը,- այս նախագիծը կարող է դառնալ իշխանությունների համար մահակ իրենց ոչ ցանկալի լրտվամիջոցները փակելու համար: Ես նման վտանգ տեսնում եմ և դրա համար ես դեմ եմ քվերակելու այս օրենսդրական նախաձեռնությանը:

ԱԺ պատգամավորը նաև հավելել է, որ կան մարդիկ, ովեքեր «աշխատում» են մամուլի հետ և կան մամուլի զանազան օրգաններում հոդվածներ պատվիրելու որոշակի գներ:

-Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անգամ այսպես կոչված ամենաընդդիմադիր համարում ունեցող մամուլում իշխանության վերին էշելոններում գտնվող անձանցից մեկը կարող է հոդված պատվիրել որոշակի գումարի դիմաց, այդ նույն վերին էշելոններում գտնվող մեկ այլ չինովնիկի նկատմամբ,- նշել է Վ. Դալլաքյանը:

Նշենք, որ վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության փաթեթով ԶԼՄ-ներում տեղ գտած զրպարտություն և վիրավորանք պարունակող հրապարակումների համար սահմանված պատասխանատվությունը քրեական դատավարության ոլորտից տեղափոխվում է քաղաքացիական դատավարության ոլորտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը