ՀՀԿ պատգամավորն անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը
«Իմ երկրում ապրում է 170 հազար հայ, որից 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի: Վաղը, եթե պետք լինի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որոնց դեռ հանդուրժում ենք, որ նրանք լքեն մեր երկիրը». Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս հայտարարությանն անդրադառնալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը «7օր»-ին ասել է.
-Հայտնի է, որ օսմանյան կայսրությունում 1915թ. առաջ 2 մլն-ից ավել հայեր են բնակվել, իսկ հիմա հայերի թիվը Թուրքիայում շատ փոքր է։ Դա արդյունք է Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության և բռնի տեղահանման քաղաքականության։ Այն հանգամանքը, որ այսօր Թուրքիայի իշխանությունները խոսում են տեղահանման մասին, վկայում է, որ իրենք էապես չեն տարբերվում ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության իշխանություններից։

7or.am