Լրահոս

01.02.2019 11:00


28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպանություն գործել

28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպանություն գործել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։ Այդ օրը` ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։

Հայր Մկրտչին հաջողվել է փրկել աղջկա կյանքը։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները աղջկան տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Նվարդ Գ.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը