Լրահոս

01.02.2019 12:19


«Ժողովո՛ւրդ ջան, չտխրեք. այս երկու օրը մի փոքր ցրտում է». Սուրենյան

«Ժողովո՛ւրդ ջան, չտխրեք. այս երկու օրը մի փոքր ցրտում է». Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Facebook»-ի իր էջում նոր կանխատեսում է արել սպասվող եղանակի մասին։

«Ժողովո՛ւրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։
Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա»,–գրել է Սուրենյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը