Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանումներ տալու համար հրավիրվել է քաղաքապետարան
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների՝ աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու:
Այս մասին, 168.am–ի փոխանցմամբ, փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող այգու նախկին աշխատակիցներին ասաց Երևանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը:
«Աշխատակիցների՝ աշխատանքից ազատման պատճառներն ինձ մոտ են, և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է ինձ մոտ, բայց քանի որ առաջինը դուք եկաք, ես ձեզ հետ եմ հանդիպում»,- ասաց Սարգսյանը:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները` այգում վերջին շրջանում գրանցված աղմկահարույց դեպքերի պատճառով:
Սարգսյանը նշեց, որ իրենք որևէ մեկի շահը չեն պաշտպանում, և բոլոր բարձրաձայնված խնդիրները հստակ լուծումներ են ստանալու: