Լրահոս

01.02.2019 13:52


Լիկա Թումանյանը միանում է «Քառյակ Մեդիային»

Լիկա Թումանյանը միանում է «Քառյակ Մեդիային»

Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիկա Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է իր պարտականությունների կատարումը:

«Հարգելի՛ բարեկամներ,
Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել՝ Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:
Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:

Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով: Շարունակելի...»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը