Լրահոս

17.03.2010 14:12


Ճարտարապետ. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելը վերջին տասը տարիների ավերածությունների խտացումն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և նրա տեղում սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու մասին՝ ճարտարապետ Սահրադ Պետրոսյանն ասել է, թե այս ողջ  գործընթացը ցույց է տալիս մեր վերաբերմունքը սեփական քաղաքի նկատմամբ։

-Վերջին 10 տարիների ընթացքում հսկայական պատմական շինությունների ոչնչացումը եկավ-եկավ ու խտացավ ամառային դահլիճի շուրջը, որը համարվում է մեր լավագույն ճարտարապետական կոթողներից։ Քաղաքաները չեն կառուցվում քանդել-սարքելով,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ ոչ ոք դեմ չէ նոր եկեղեցու կառուցմանը, բայց  մի կառույցը չի կարող գոյություն ունենալ մեկ ուրիշի հաշվին։

Իսկ Արտաշատի հոգևոր հովիվ Տեր-Մխիթար Ալոյանն էլ պնդել է, թե իրենք խնդիր են դրել ոչ թե նոր եկեղեցի կառուցել, այլ իր նախկին տեղում վերակառուցել Պողոս-Պետրոս եկեղեցին։

-Այդ տարածքը եկեղեցունն է, և նա ուզում է վերակառուցել պատմական արժեք ունեցող եկեղեցին, որ մարդիկ հաճախեն հոգևոր կենտրոններ և հոգևոր սնունդ ստանան։ Դուք հիմա բողոքում եք, բայց երբ այն ժամանակ հոգևորականներին հալածում էին, և ոչնչացնում էին եկեղեցիները, ոչ ոք ձայն չէր հանում։ Մի քիչ վիճակներդ լավացել է, հարստացել եք՝ էլ եկեղեցին ձեզ պետք չէ՞,-նշել է նա։

Ճարտարապետ Սահրադ Պետրոսյանն էլ հավաստիացրել է, որ Պողոս-Պետրոս եկեղեցին ամառային դահլիճի տեղում չի եղել, այլ հենց «Մոսկվա» կինոթատրոնի ձմեռային՝ կապույտ դահլիճի տեղում։

-Ի՞նչ է, եթե պատմական շենքերը քանդվել են, և 1930-ականներին հոգևորակններին հալածել են, ուրեմն նույն տրամաբանույթմաբ մե՞նք բռնենք-կոմունսիտներին գնդակահարենք։ Ո՛չ, մենք քաղաքակրթվել ենք և չպետք է նույն սխալը կրկնենք։ Մենք դեմ ենք եղել բոլոր շինությունների քանդմանը, բայց, ցավոք սրտի, տեղ չի հասել մեր ձայնը։ Տե՛ր-Մխիթար, ցավում եմ ձեր տրամաբանության համար։ Եթե մենք սխալ ենք եղել և թույլ ենք տվել նախորդները քանդելու, ի՞նչ է, ուրեմն շարունակե՞նք այդ սխալը,-նշել է նա։

Տեր-Մխիթար Ալոյանն էլ քննարկումից չափազանց բորբոքված պնդել է, թե իրենք քանդում են մի ճարտարապետական կառույց՝ նոր, մշակութային ավելի բարձր արժեք վերակառուցելու համար։ Ի պատասխան դրան՝ լրագրողներից մեկն ակնարկել է, որ նման կարգախոսով առաջնորդվում էին բոլշևիկները, երբ քանդում էին եկեղեցիները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը