Լրահոս

01.02.2019 19:00


Տերմինալների մեջ գդալ է մտցրել, որ խափանի ու գումար հափշտակի

Տերմինալների մեջ գդալ է մտցրել, որ խափանի ու գումար հափշտակի

Հունվարի 29-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 23 հասցեի «Իզի Փեյ» տելմինալի մետաղադրամ ընդունող սարքը խափանել և գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին «Իզի Փեյ» ընկերության աշխատակիցը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայի 22, 23, 15, 40 հասցեների և Մաշտոցի ու Թումանյան խաչմերուկում տեղադրված «Իզի Փեյ» վճարային տերմինալներից գդալներ մտցնելու միջոցով փորձել են կատարել գողություն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել է 1989 թ. ծնված Արթուր Ք.-ն, որը հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, Օշական գյուղից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը