Քաղաքական

01.02.2019 18:15


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը կրկին հետաձգվեց (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը կրկին հետաձգվեց (տեսանյութ, լրացված)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նիստը։

Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է լինելու նիստին և պատրաստվում է ելույթ ունենալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

***

Դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի փետրվարի 4-ին, ժամը 12։00-ին։ Այսօրվա նիստում պաշտպանական կողմն ամբողջությամբ ներկայացրել է իր բողոքը։ Ելույթ է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրող կողմն էլ ներկայացրել է իր առարկությունները, բայց ոչ ամբողջությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը