Լրագրողների հետ հադիպման ժամանակ խոսելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և նրա տեղում սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու մասին՝ Արտաշատի հոգևոր հովիվ Տեր-Մխիթար Ալոյանն ասել է, թե խնդրի մասին տեղյակ են և՛ կառավարությունը, և՛ Վեհափառը։
-Հիմա քննարկումներ են գնում։ Եթե որոշում է կայացվում, եթե նրանք վերջնական որոշում կայացնեն, ուրեմն ամենաճիշտն իրենք են,-նշել է նա։
Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ճի՞շտ է, որ բարձրաստիճան հոգևորականներն են կառավարությանը խնդրել այդ տարածքը տալ եկեղեցուն, և վարչապետն էլ ընդառաջել է, Տեր-Մխիթարն ասել է, թե այդ դիմումները դեռևս Վազգեն Վեհափառի ժամանակներից են ներկայցվում։
-Երբ արդեն անկախություն ստացավ Հայաստանը, Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Վեհափառից սկսած մինչև Գարեգին Ա և Գարեգին Բ՝ դիմումներ են ներկայացվել, որ վանքապատկան տարածքները, որոնք բոլշևիզմի ժամանակ առգրավված են եղել մեզնից, նորից հետ ստանանք, և ստանում ենք։ Եթե կառավարությունը որշել է, որ այդ տարածքը պետք է տա, շատ խելոք է մտածել։ Թող տա,-նշել է նա։
Հոգևորական. «Կառավարությունը շատ խելոք է մտածել»

7or.am