Տնտեսական

01.02.2019 16:33


Երևանի քաղաքապետարանը հրապարակեց պարգևատրվածների ցանկը

Երևանի քաղաքապետարանը հրապարակեց պարգևատրվածների ցանկը

Երևանի քաղաքապետարանը հրապարակեց պարգևավճարների ցանկը, համաձայն որի՝ աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տրամադրելու համար ծախսվել է 102 մլն 927 հազար դրամ, պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 111 մլն 898 հազար 560 դրամ։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին տրվել է 478 000 հազար դրամի 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևավճար։

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին՝ 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևավճար։

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին՝ 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևավճար։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին՝ 443 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 859 հազար 600 հարյուր դրամ պարգևավճար։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևավճար։

Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանին՝ 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 2 մլն 222 հազար 200 դրամ պարգևավճար։

Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանին՝ 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 1 մլն 944 հազար 600 դրամ պարգևավճար։

Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին՝ 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 1 մլն 666 հազար 670 դրամ պարգևավճար։

Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին՝ 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 375 հազար դրամ պարգևավճար։

Պարգևավճարների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը