«ԼՂ հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն». Մերկել (տեսանյութ)
Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով:
«Գերմանիան մեր առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Սա նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրագործվել Եվրամիության ու հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- ասել է Ն. Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ գերմանական ներդրումները ՀՀ-ում կավելանան: Նրա խոսքով՝ Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացման համար խոչընդոտներ չկան, կա հետաքրքրություն դրանց նոր թափ հաղորդելու համար։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ Մերկելը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն։
«Կարծում եմ՝ միշտ լավ է, երբ միասին բանակցում և խոսում են, բայց երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որ խոսքից գործի անցնեն։ Շատ քաջ քայլ է, որ այսպիսի վարչապետներ կան, ովքեր խոսում են այն փոխզիջումների մասին, որ երկու կողմից էլ պիտի արվեն։ Շատ կարևոր է պատրաստակամությունը՝ փոխզիջումների շուրջ համաձայնության գալու ու հասնելու կարգավորման և խաղաղության», - ասել է Մերկելը։
ՀՀ վարչապետը հավելել է, որ ամիսներ առաջ է հայտարարել, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանից համարժեք հայտարարություններ չեն հնչել, մեծ հույսեր կապել, որ առաջ կշարժվեն այդ գործընթացում, չեն կարող: Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը նվիրված է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու տրամաբանությանը:
«Մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂ անունից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

7or.am