Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը:
Կայքի տեղեկություններով՝ կատարված գողության մասին քննչական բաժնում բացատրություն է տվել Երևանի բնակիչ, 51-ամյա Արտաշես Նեմիշալյանը, ով «Վան 2000» ՍՊԸ-ի տնօրենն է:
Գողություն է կատարվել «Արտաշի մոտ» ռեստորանում