Փետրվարի 1-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է գովազդային վահանակի հենասյանը և դուրս եկել ճանապարհի հանդիպակաց գոտի:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը (Ն. Ս., ծնված 1998 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Աբովյան քաղաքի ծննդատան մոտ ավտոմեքենա է շրջվել