Լրահոս

02.02.2019 09:52


Երևանում առատ ձյուն է տեղում (լուսանկար)

Երևանում առատ ձյուն է տեղում (լուսանկար)

Այս պահին Երևանում առատ ձյուն է տեղում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են:

Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում և Արագած գյուղում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

51016012_2025764604174609_6291356502787620864_n

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Facebook»-ի իր էջում նոր կանխատեսում էր արել սպասվող եղանակի մասին։

«Ժողովո՛ւրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա»,–գրել էր Սուրենյանը։

51102491_2296067903958125_5907915003855372288_n

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը