Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,771,211 ԱՄՆ դոլար
Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,771,211ԱՄՆ դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,824,728 ԱՄՆ դոլար 487.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,379,204 եվրո 553.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9.494.776 եվրո 558.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է1,217,768,839 ՌԴ ռուբլի 7.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 566,634,666 ՌԴ ռուբլի 7.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 61.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.6 մլն ԱՄՆ դոլար:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,771,211 ԱՄՆ դոլար