Դատարանն ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և նրան հարակից տարածքում տեղի ունեցած սպանության, կրակոցների, խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Շշի Մելոյի» տղայի և ևս մի քանի անձանց նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարինե Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և «Շշի Մելոյի» տղային՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, դատարանից ազատ է արձակել։
Մեկ հոգի կալանավորվել է, մյուսների նկատմամբ միջնորդությունները քննարկվում են։