Շիրակ Թորոսյան. «Ջավախքի խնդիրը համահայկական նշանակություն ունեցող խնդիր է»
«Հենարան» ակումբում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը խոսել է Ջավախահայության իրավունքները համակարգող խորհրդի մասին։ Նա նշել է, որ խորհուրդն իր մեջ ընդգրկել է 5 կազմակերպություն՝ երեք հայաստանյան հասարակական կազմակերպություն («Ջավախք հայրենակցական միությունը», «Երկիր» միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը) և երկու ջավախքյան կազմակերպություն («Վիրք» չգրանցված կուսակցությունը և «Ջավախք» ժողովրդական շարժումը)։ Խորհուրդն ստեղծվել է 2009թ. դեկտեմբեր ամսին, որի նպատակն է առավել համակարգված և արդյունավետ պայքար մղել ջավախահայության իրավունքների համար։
-Կա ջավախահայություն՝ կոնսոլիդացված, խտացված հասկացողություն՝ իր խնդիրներով, պահանջներով։ Կան որոշ մարդիկ, ովքեր ելնելով իրենց խմբային կամ անձնական նկատառումներից, համագործակցելով վրացական իշխանությունների հետ՝ այլ բաներ են խոսում, ինչը Ջավախքի տեսակետը չէ,- ասել է Շիրակ Թորոսյանը։
Նա նշել է, որ ջավախահայությունն իր խնդիրներով համախումբ է և պայքարում է միահամուռ ուժերով, չնայած որ պայքարի մոտեցումների մեջ որոշ տարբերակումներ կարող են լինել։ Քանի որ վրացական իշխանությունների հետ երկխոսությունը բավական մեծ խնդիր է դարձել, նրանց հետ աշխատանքը շարունակելը, Շիրակ Թորոսյանի խոսքերով, դարձել է անիմաստ. «Նրանք իրենց մեջ ուժ և քաղաքական կամք չգտան գնալ ջավախահայության առջև ծառացած խնդիրները լուծելու ճանապարհով և որդեգրեցին առավել կոշտ մեթոդներ»։
Այս կապակցությամբ նա նշել է, որ բռնությունների նոր ալիք է սկսվում ջավախահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ, ինչը հավանաբար պայմանավորված է 2010թ. մայիսին ՏԻՄ ընտրություններով։
Նա նշել է նաև, որ ջավախահայության իրավունքների համար պայքարի ուղղությունն ուղղվելու է դեպի միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն։ Պայքարի ռազմավարության փոփոխության կարևոր ուղղություններից կլինեն Սփյուռքի հետ լուրջ աշխատանքները, քանի որ վերջերս Ջավախքի հարցը սփյուռքյան կառույցներում սկսել է բավական ակտիվ շրջանառվել. «Այս խնդիրը համահայկական նշանակություն ունեցող խնդիր է»։

7or.am