Լրահոս

17.03.2010 16:11


Գագիկ Վարդանյան. «Սոցիալական խնդիրների մի մասի պատասխանատվությունը կառավարությանն է, մյուս մասը՝ մասնավոր հատվածինը»

Գագիկ Վարդանյան. «Սոցիալական խնդիրների մի մասի պատասխանատվությունը կառավարությանն է, մյուս մասը՝ մասնավոր հատվածինը»

-Ճգնաժամը լավ ժամանակ է նաև  ձուկ որսալու համար. ճգնաժամը պղտոր ջուր է,-«Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը՝ մանրամասնելով, որ ձուկ որսալ ասելով նկատի ունի գնումներ իրականացնելը, հատկապես երկրի ներուժը մեծացնելու առումով։

Համեմատություն անցկացնելով խորհրդային տարիների՝ 1929-30-ական թթ. հետ՝ տնտեսագետն ասել է, թե այդ տարիներին Խորհրդային Միությունը չզգաց ճգնաժամը, քանի որ ինդուստրալիզացման գործընթացներն ինտենսիվ էին, և արևմտյան երկրները հերթ էին կանգնել, որպեսզի գործարաններ վաճառեն Խորհրդային Միությանը։

-Հայաստանում ամենամեծ խնդիրը մնում է սոցիալական խնդիրը, որը երկու կողմ ունի,-ասել է Գ. Վարդանյանն ու ավելացրել, թե սոցիալական խնդիրների մի մասի պատասխանատվությունը կառավարությանն է, մյուս մասը՝ մասնավոր հատվածինը։

Անդրադառնալով փոխարժեքի բարձրացմանը՝ տնտեսագետն ասել է, թե դա բնական է, քանի որ մեր առևտրային հաշվեկշիռը բացասական է։

-Փոխարժեքի բարձրացման միտումը կպահպանվի, որը ներմուծվող ապրանքների հարցում խնդիրներ կառաջացնի, բայց մյուս կողմից խթան կհանդիսանա արտահանման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը