Լիլիթ Գալստյան. «Անհնար է կարդալ զեկույցը և չամաչել»
Օրերս ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիական քաջության համար մրցանակի արժանացրեց երիտասարդ իրավապաշտպան Մարիամ Սուխուդյանին։ Մարիամը քաջություն էր ունեցել բարձրաձայնել Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցում անչափահասների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգությունների մասին։ Իսկ արդյունքում Էրեբունու և մայրաքաղաքի քննչական վարչության կողմից ավելի քան մեկ տարի քրեական հետապնդում ու հալածանքներ էին սկսվել Մարիամի նկատմամբ, հարուցվել էր քրեական գործ զրպարտանքի հոդվածով։ Դեսպանատան ձեռնարկից ընդամենը ժամեր անց հրապարակվեց գլխավոր դատախազության հայտարարությունը՝ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է՝ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել ձեռք բերված ապացույցները։ Ահա այսպես։
Իսկ թե Հայաստանում ինչպես են առհասարակ արդարադատության և դատաիրավական համակարգի մարմինների կողմից ՀՀ օրենքների յուրովի մեկնաբանման ու կամայականությունների արդյունքում արհամարհվում, ոտնահարվում քաղաքացիների ազատությունները, իրավունքներն ու խեղվում մարդկային ճակատագրեր, անհրաժեշտ է կարդալ մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած հետընտրական բռնություններին առնչվող դատավարություններ վերաբերյալ ԵԱՀԿ «Դատավարությունների մոնիտորինգի» զեկույցը։ Անհնար է կարդալ զեկույցը և չամաչել, չնվաստանալ սեփական երկրի համար, որի քաղաքացին ես ու օրենսդիրը։ Իսկ իրողություններն ու գնահատականներն այսպիսին են՝ քրեական արդարադատության համակարգում համատարած խախտվել է ազատության իրավունքը, արհամարհվել է անմեղության կանխավարկածը, դատավորների կողմից դատախազական ֆունկցիաներ են իրականացվել, ապացույցները ձեռք են բերվել միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ խոշտանգումների, կտտանքների ու նվաստացումների ճանապարհով, կիրառվել են անհամաչափ անվտանգության միջոցներ՝ ոտնաշղթաներով դատավարություններ, ակներև է դատավորների ցածր պրոֆեսիոնալիզմն ու բացարձակ կախվածությունը։
Փաստորեն, ՀՀ» ում չեն աշխատում իշխանության թևերի միջև հակակշիռներն ու ըստ էության դատավորների կողմից խախտվում է սահմանադրական կարգը։ Փորձեք ապացուցել, թե Հայաստանը սահմանադրությամբ հայտարարված ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն է։
Այն, որ մեր դատաիրավական համակարգում այսպիսի արժեքներն են տիրապետողը, մեր հասրակությունը առանց այս ուշացած զեկույցի էլ գիտի։ Ու մենք միամտություն ունեցանք մտածել, թե դատավորների աշխատավարձը բարծրացնելով՝ մեղմացնում ենք նրանց կաշառակերությունն ու բարծրացնում պրոֆեսիոնալիզմը։
Հստակ է՝ երկու իրականություններում ենք ապրում՝ մի կողմում վիրտուալ, Շնորհալու բարոյանությամբ, գիտելիքահեն տնտեսությամբ, արդար մրցակցությամբ ու Եվրոպական կոնվենցիաներ ստորագրած Հայկական աշխարհն է, մյուս կողմում՝ գռփելապաշտության, զոռբայության, կաշառեկերության ու ոտնահարված իրավունքների երկիր Հայաստանը։ Այս համապատկերի վրա համատարած հուսահատությունը, հոռետեսությունն ու վստահության դեֆիցիտը շատ բացատրելի են։
Եվրոպական քաղաքակրթական ժողովրդավարական արժեքների փոխարեն ընտրել եք արևելյան տիպի կլանային երկրի մոդելը, և ուրեմն պետք չի նեղսրտել ու վիրավորվել, որ ՀՀ քաղաքացիները արդարությունը Եվրոպական դատարաններում են փնտրում կամ էլ «տղա են բերում» երկրի վրա։
Եվ քանի դեռ հայ մարդու իրավունքները, արժանապատվությունն ու արդարությունը սեփական հողի վրա պաշտպանված չեն, նա դժվար թե այդ հողի տերն ու զինվորը զգա իրեն։ Եվ պատահական չի, որ հայ քաղաքական միտքն ու փնտրտուքը Նամակ Ռուսաց թագավորից ու Տիզբոնից մարզպան բերելուց այն կողմ չի անցնում։

ՈՒրեմն մեր պարտությունները մեր մեջ փնտրենք։