Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան
Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածների թվում նաև ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժել են 2008թ. ծնված Մարիա Առաքելյանը և 1988թ. ծնված Սոնա Ադամյանը: Նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:
Այլ տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ:
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: Ավտոբուսը, որում 48 մարդ է եղել, որից 33-ը երեխա, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ: