Փետրվարի 4-ը Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է Միջազգային հակաքաղցկեղային միության նախաձեռնությամբ՝ 2005 թվականից։ Օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ` մեկ անգամ ևս խոսելով ուռուցքային հիվանդությունների վիճակագրության, կանխարգելիչ միջոցառումների մասին: Օրվա հիմնական նպատակն է սեւեռել հասարակության ուշադրությունը քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա եւ եւս մեկ անգամ հիշեցնել դրանց վտանգավորության եւ հնարավորինս վաղ ախտորոշման եւ կանխարգելման անհրաժեշտության մասին։
Բժշկությունը կանգնած չէ իր տեղում. ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են, և, հնարավոր է, որոշ ժամանակ անց հայտնվեն այդ սարսափելի հիվանդության բոլոր ձևերի դեմ պատվաստանյութեր: Մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները և վարել առողջ ու ակտիվ կենսաձև:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է