Նոր Խարբերդում բնակվող 22-ամյա աղջիկը կասկածվում է թմրամիջոց պահելու և օգտագործելու մեջ (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Նոր Խարբերդում ապրող 22-ամյա մի աղջիկ թմրամիջոց է պահում և օգտագործում:
Չարբախի ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Վերին Շենգավիթում և բերման ենթարկել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է էլեկտրական կշեռք և թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված: Աղջիկը հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ կամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է: Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն: Չարբախի ոստիկանության աշխատակիցները շարունակում են միջոցառումները` թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը պարզելու ուղղությամբ: