Տնտեսական

04.02.2019 15:17


Ներքին Դվինի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին

Ներքին Դվինի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին

Արարատի մարզի Ներքին Դվին համայնքի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին: Նրանք պահանջում են վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը:

Դվինի գյուղացիներից Հակոբ Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ճանապարհը 40 տարի ընդահնարպես չի վերանորոգվել. «Գյուղացիները չեն կարողանում բերքը տեղափոխել, դրոց տանող ճանապարհը այնքան քարուքանդ է, որ երեխաները չեն կարողանում անգամ դպրոց գնալ: Մի քանի տարի առաջ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ եկան, գծագրեցին, խոստացան, որ կսարքեն, բայց ոչինչ չարեցին: Նոր իշխանություններն էլ հիմա ոչ մի քայլ չի անում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց մոտ են եկել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ու մարզային ոստիկանության պետը:

«Բայց մենք պահանջում ենք, որ մարդ գա կառավարությունից կամ մարզպետը գա եւ պատասխան տան, թե երն են վերանորոգելու»:

Դվինի բնակիչը տեղեկացրեց, որ այդ ճանապարհը ներքին Դվինը միացնում է հարակից Նորաշեն, Քաղցրաշեն, Վերին Արտաշատ գյուղերին:

Այս խորագրի վերջին նյութերը