Քաղաքական

04.02.2019 15:18


Կառավարության դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)

Կառավարության դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր՝ փետրվարի 4–ին, բողոքի ակցիա իրականացնող առեւտրականների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։

Ցուցարարները դժգոհ էին ոստիկանների անհարգալից վերաբերմունքից։

«Դու ոստիկա՞ն ես, թե՞ քրեական հեղինակություն։ Ձեռով–ոտով ես խոսում»,–տաքացել էր ցուցարարներից մեկը։

«Ես ասում եմ՝ փողոց կփակեմ, ինքն ասում ա՝ ես էլ կքաշեմ կհանեմ քեղ փողոցից»,–ասաց կանանցից մեկը։

Ցուցարարներից մեկն էլ պատմեց, որ «ոնց որ Սերժի օրոք, հիմա էլ, զանգում, ահաբեկում են, թե կարող ա խփենք»։

Թուրքիայից ապրանք ներկրող առեւտրականներից մեկը NEWS.am–ին պատմեց, որ ոստիկաններին խնդրել են Կառավարության անդամներին զեկուցել, որ իրենք ներքեւում սպասում են, հակառակ դեպքում փողոցը կփակեն։ Դրանից էլ սկսվել է վիճաբանությունը։

Նշենք, որ հունվարի 1–ից ցամաքային անցակետերով թույլատրվում է անվճար ներմուծել մինչև 25 կգ կամ մինչև 500 եվրոյին համարժեք ուղեբեռ։ Բագրատաշենի անցակետով Թուրքիայից ապրանք ներմուծող մանրավաճառները պահանջում են ավելացնել ուղեբեռի թույլատրելի քաշը։

Այս խորագրի վերջին նյութերը