Լրահոս

17.03.2010 17:16


Ներսես Երիցյանը չկար

Ներսես Երիցյանը չկար

Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին հորդորել է ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանին, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին հարցերով չճնշել, մինչև նրանք չտիրապետեն գործընթացներին:

Հ. Աբրահամյանը նաև ողջունել է նորանշանակ նախարարներին և հույս հայտնել, որ նրանց հետ աշխատանքն արդյունավետ կլինի։

Ի դեպ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից բացակայել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, և լրագրողները նրան այդպես էլ չեն կարողացել հարցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ վերջերս տեղի ունեցած տարաձայնությունների մասին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս օրերին Գերմանիայում գործուղման մեջ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը