Լրահոս

17.03.2010 17:34


ՀՀ վարչապետ. «Քննարկվում է սոցիալապես առավել խոցելի խավերին ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցը»

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց է բարձրացրել, թե արդյոք ապրիլի 1-ին սպասվող գազի գնի թանկացումը հիմնավորվա՞ծ է, և սոցիալապես անապահով խավի համար կառավարությունը որոշակի ֆինանսական աջակցություն պատրաստվո՞ւմ է ցուցաբերել։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ պատասխանել է, թե ինքն արդեն պարզաբանումներ ներկայացրել է այդ կապակցությամբ։

-Գազի գնի բարձրացման խնդիրը, բնականաբար, մտահոգում է նաև կառավարությանը և գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ ՀՀ նախագահի մոտ խորհդակցություն է տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել է աշխատանքային խումբ Ֆինանսների նախարարի գլխավորությամբ։ Քննարկվում է սոցիալապես առավել խոցելի խավերին ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցը, որպեսզի գների բարձրացման բացասական հետևանքը մեղմացնենք։ Արդյունքների մասին տեղյակ կպահենք ձեզ և հանրությանը,-նշել է վարչապետը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը