Լրահոս

04.02.2019 21:05


Գազի արտահոսքից Արաքս գյուղի 6 բնակիչներ թունավորվել են

Գազի արտահոսքից Արաքս գյուղի 6 բնակիչներ թունավորվել են

Փետրվարի 2-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Արաքս գյուղի 6 բնակիչների:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը