Տիգրան Դավթյան. «Այո՛, կառավարությունը տեղյակ է եղել գործընթացներին»
ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր է ուղղել կառավարությանը. «ՀայՌուսգազարդի կողմից իրականացվող գազի ներկրման և իրացման աշխատանքների մասով կառավարությունն իբրև բաժնետեր արդյոք ծանոթացե՞լ է ներկայացված հայտին, ինչպիսի՞ գնահատական է տալիս այդ հայտին, արդյոք կո՞ղմ է քվեարկել բաժնետերերի ընդհանուր ժողովում այդ հայտի ներկայացմանը, ինչպիսի՞ պահանջներ է առաջադրել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, և կարո՞ղ է կառավարությունը երաշխավորել, որ Հայաստան ներմուծվող գազն ունի նույն ծավալը, ինչ հայտարարվել է «ՀայՌուսգազարդի» կողմից և ներառված է հայտում, ի՞նչ մեխանիզմներ են գործում Հայաստանում գազի ստվերային շրջանառությունը բացառելու համար»։
Քանի որ հարցուպատասխանին ներկա չէր ՀՀ էներգետիկայի նախարարը, հարցին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և նշել, որ գազի գնի որոշման մեխանիզմների հարցն արդեն շատ է շոշափվել, և ավելացնելու նոր բան չկա.
-Կա անկախ հանձնաժողով, որը մանրակրկիտ քննարկել է հարցը, կայացվել է որոշում։ Գնի բարձրացման հիմնական պատճառը և աղբյուրները հանրապետությունից դուրս են, դրանք օբյեկտիվ են։ Դա, իհարկե, հաճելի չէ ոչ ոքի համար, բայց դա օբյեկտիվ իրականություն է։ Կարծում եմ՝ բոլորս վստահում ենք անկախ հանձնաժողովին և այն մասնագետներին, որոնք աշխատել են և կայացրել համապատասխան որոշում։ Բացի դրանից ի՞նչ պետք է անի կառավարությունը։ Վարչապետի և ՀՀ նախագահի հստակ հանձնարարականը կա, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ես եմ ղեկավարում, խումբն ինտենսիվ աշխատում է և սահմանված ժամկետում կներկայացնի իր առաջարկները։ Այդ առաջարկները կնախատեսեն սոցիալական որոշակի փոխհատուցումներ, որի մասին կտեղեկացնենք։ Հիմա կատարվում են հաշվարկներ, մեր հնարավորությունների շրջանակներն են ճշտվում, տարբերակներ են քննարկվում, և սա է կառավարության խնդիրը, որ կարողանա մեղմել այն իրավիճակը, որը կունենանք գների փոփոխման հետ կապված։ Այո՛, կառավարությունը տեղյակ է եղել գործընթացներին, բայց որոշումը կայացվել է անկախ հանձնաժողովի կողմից՝ ելնելով օրենքով սահմանված ընթացակարգերից։
Արծվիկ Մինասյանը նշել է, որ ցավում է, որ նախարարը հարցը չի լսել և անկախ հանձնաժողովի մասին է պատասխանում, ինչին Տիգրան Դավթյանը հակադարձել է, որ ինքն էլ ցավում է, որ Ա.Մինասյանը պատասխանը վերջնական չի լսում։
Նա հավաստիացրել է նաև, որ կառավարությունը, հանդիսանալով «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաժնետեր, արել է հնարավոր ամեն ինչ բարձրացման ծավալը մեղմելու համար։

7or.am