Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան' Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»:
Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է համարել Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը:
Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հյուրընկալության համար: Նա ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Կիրիլ Առաջին պատրիարքի խոսքով' «քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, գործարարները' հանապազօրյա խնդիրների, իսկ հոգեւորականները' սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաեւ բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում»:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է հայ առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաեւ նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
ՀՀ Նախագահը, համայն Ռուսիո պատրիարքն ու Ամենայն հայոց կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ հոգեւոր ու բարոյական արժեքների ընդհանրություններն ավելի են սերտացնում հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններն ու ստեղծում համագործակցության լայն դաշտ: