Տիգրան Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետին
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը հարց է բարձրացրել՝ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում Հայոց ցեղասպանության 95-ամյակի հետ կապված, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե կառավարությունը մտադիր է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ ներգրավվելով ՀԿ-ներին, ավանդական կուսակցություններին։
Հրայր Կարապետյանն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ հայերի տեղահանության վերաբերյալ հայտարարությանը և նշել, որ 1915թ. Ցեղասպանությունն սկսվեց տեղահանությունից։
-Դեռ վտանգը կա, որովհետև Թուրքիայի իշխանությունները ոչ միայն նախապայմանների, այլ նաև սպառնալիքների լեզվով են խոսում, և կուզեի մեր կողմից պատասխան տրվեր Թուրքիայի վարչապետի կոնկրետ հայտարարություններին, որոնք իսկապես ուղիղ կապ ունեն նախորդ դարի ողբերգության հետ,-նշել է նա։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է Հրայր Կարապետյանի տեսակետի հետ և նշել, որ նման քաղաքական հայտարարությունները չեն նպաստում երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը։
-Նման արտահայտությունները վկայում են այն մասին, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դեռևս խիստ արդիականություն ունի, և խնդրի արմատական լուծումը լինելու է այն դեպքում, երբ Թուրքիան ինքը կճանաչի Ցեղասպանությունը։ Դրա համար կարծում եմ՝ այս խնդրի լուծման լավագույն եղանակը (երբ խոսք է գնում այն մասին, որ 1000-ավոր հայեր անօրինական ձևով գտնվում են Թուրքիայում) դիվանագիտական խողովակներով խնդիրը կարգավորելն է։ Իսկ դա նշանակում է, որ երկու երկրների միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն, ընդ որում՝ առանց նախապայմանների։ Իսկ Թուրքիայի վարչապետի հայտարարություններն ամենևին չեն նպաստում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանը,-ասել է վարչապետը։

7or.am