Լրահոս

05.02.2019 15:41


Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները. «Գերմանիա» ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել

Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները. «Գերմանիա» ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել

«Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրին, որ գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին:
Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը