Լրահոս

05.02.2019 16:08


ՀՀ ԱԳՆ–ն բարձրացնելու է Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը

ՀՀ ԱԳՆ–ն բարձրացնելու է Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկկողմ ու բազմակողմ տարբեր հարթակներում բարձրացնել Ադրբեջանին Իսրայելի կողմից անօդաչուներ վաճառելու հարցը: «Արմենպրես» փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես եղել է մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս հարցը բացառություն չի լինելու»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց, որ պետք է մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնել այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է:

Փետրվարի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինումսահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանինվաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:

2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելուհամար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքովընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել:

Այս խորագրի վերջին նյութերը