Տնտեսական

05.02.2019 16:42


Մսամթերքի, ծովամթերքի, կաթնամթերքի հացաբուլկեղենի շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճ է գրացվել

Մսամթերքի, ծովամթերքի, կաթնամթերքի հացաբուլկեղենի շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճ է գրացվել

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում աճել է 3.1%-ով):

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 0.2-2.1% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում:

Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.4% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.9% գնաճ, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ`1.7% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 8.2-0.1%-ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 1.0%- ով), իսկ մեկում արձանագրվել է 0.3% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.8% գնաճ, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի գները նվազել են 2.0-0.2%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.1-0.3% գնաճ:

Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.5%-ով: 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.1% գնանկում, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը