Լրահոս

18.03.2010 10:04


Անցած 7 օրվա քրեական իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 11 դեպքից բացահայտվել է 8-ը, մարմնական վնասվածք հասցնելու 140 դեպքից' 117-ը, խարդախության 55 դեպքից 53-ը: Բացահայտվել է նաև գողության 97 և խուլիգանության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 16, գողության 17, խարդախության 3 և խուլիգանության 1 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, զոհեր չեն եղել, 45 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը